Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 08,2011 00:00

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «հետաքրքիր առանձնահատկությունը» կարող է դառնալ խաղաղարար ուժերի մուտքը մինչ համաձայնագիրը, այլ ոչ հետո: Այդ մասին տեղեկացնում է lragir.am-ը: Այդ սցենարի դեպքում, երբ կա Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների անկանխատեսելի եւ պատահական սկսման հնարավորություն, հնարավոր է, որ խաղաղապահները ներգրավվեն, մինչ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, գտնում է քաղաքագետը: Այդ իմաստով, ըստ նրա, միակ ուժը, որ ունակ է արագ արձագանքել նման զարգացմանը, համարվում են ռուսական խաղաղարարները կամ ՀԱՊԿ ուժերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել