Լրահոս
Օրվա լրահոսը

Օրագրի գաղտնիքները անհասանելի են

Հունիս 07,2011 00:00

\"\"Հունիսի 1-ին Հոլիվուդի լեգենդար աստղ Մերլին Մոնրոն կդառնար 85 տարեկան: Անցյալ դարի ամենասեքսուալ շիկահերը աշխարհի գրեթե բոլոր տղամարդկանց համար կնոջ իդեալ է: Մինչ օրս նրա անվան, մահվան, Քենեդի եղբայրների հետ ունեցած իր սիրավեպի մասին տարբեր զրույցներ, վեճեր, քննարկումներ են գնում:
\"\"Dni.ru-ն գրում է, որ 1954 թվականին դերասանուհին գնել էր հաստ տետր՝ կարմիր կազմով, դարձրել օրագիր: Հետազոտողների կարծիքով՝ հենց սա էլ դարձավ Մերլինի մահվան պատճառը: Օրագիրը դարձել էր նրա ամենամոտ ընկերը: Այստեղ նա ոչ միայն իր սիրավեպերի մասին էր գրում, այլ նաեւ բազում այլ գաղտնիքներ: Կրքի պոռթկման պահին Մերլինի զուգընկերները պատմում էին իրենց բոլոր գաղտնիքները: Այդ օրագիրը ձեռք բերելը Քենեդի եղբայրների համար մեծագույն նպատակ էր դարձել:
Մոնրոյի ոճաբանը գրեթե բոլոր ուղեւորությունների ժամանակ նրա հետ է եղել: Նա ասում է, որ դերասանուհին սպանության գիշերը Ֆրենկ Սենատրայի տանն է եղել: Դերասանուհու հետ էր նաեւ Սեմ Ջանկանան՝ ժամանակի ամենահայտնի մաֆիոզներից մեկը: Մաֆիոզն այդ օրը ստիպել է Մերլինին իրեն տալ օրագիրը, սակայն ոչ մի կերպ չէր կարողացել համոզել: Ահա եւ այն հանգամանքը, որից ելնելով՝ հետազոտողները կարծում են, որ Մերլինին սպանել են: Ըստ երեւույթին, Մոնրոն սպառնում էր օրագիրը ցույց տալ կառավարությանը, եթե Քենեդին չամուսնանար իր հետ:
ԱՄՆ նախագահի հետ ամուսնանալը Մերլինի համար երազանք էր դարձել: Նա նույնիսկ իր ընկերուհիներին մի անգամ այսպես էր ասել. «Եթե նախագահն ինձ հետ չամուսնանա, ես աղջիկ կունենամ նրանից: Աղջիկս կսկսի նրա զավակների հետ ընկերություն անել, եւ հնարավոր է, որ մենք նույն հարկի տակ ապրենք դրանից հետո»:
\"\"Բայց շուտով դերասանուհին հասկացավ, որ Ջոն Քենեդին նրան նայում է որպես գեղեցիկ տիկնիկի: Դրանից հետո Մերլինը սիրավեպ սկսեց Ջոնի եղբոր՝ Ռոբերտ Քենեդիի հետ: Վերջինս դիմել էր դրան ոչ միայն նրա չափազանց գեղեցիկ լինելու, այլ նաեւ օրագիրը ստանալու համար: Իհարկե, Ռոբերտին էլ չէր հաջողվել ձեռք բերել դա: Եղբայրները պարզապես ցանկանում էին վերացնել բոլոր հետքերը, որպեսզի նախագահական ընտանիքում կեղտոտ բիծ չհայտնվի:
Երբ Մերլինի մարմինը գտան, հավանաբար, մինչ այդ, ինչ-որ մեկը մտել էր նրա տուն եւ վերցրել օրագիրը, քանի որ այդ կարմիր կազմով օրագիրն այդպես էլ չգտնվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել