Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ԵՐԵԽԱՆԵՐ՝ ՄԵԾ ԽԱՂԱԼԻՔՆԵՐՈՎ

Հունիս 07,2011 00:00

\"\"

\"\"Ամերիկացի երգիչ եւ դերասան Ջասթին Թիմբրլեյքի եւ Բրիթնի Սփիրսի սիրավեպը իրենց ժամանակի ամենացնցող իրադարձություններից էր: Բոլորը միշտ խոսում էին նրանց մասին, ամեն մի փոքրիկ նորությունը նրանց հետ կապված՝ երջանկացնում էր ֆանատներին: Պարզվում է՝ նրանց սկանդալային բաժանումից հետո Ջասթինը 10 տարի արհամարհել է Բրիթնիին. հաղորդում է dni.ru կայքը:
Ջասթինն առաջին անգամ այս մասին պատմել է «Vanity Fair» ամսագրին: Նրանց սիրային պատմությունը սկսվել է 2000 թվականին եւ ավարտվել 2002-ին:
Նրանց բաժանումից հետո խոսում էին, որ Ջասթինը եւ Բրիթնին միասին էին հենց այն ժամանակ, երբ երգչուհին արդեն ուժեղ կախվածություն էր ձեռք \"\"բերել ալկոհոլից ու թմրադեղերից, նաեւ ուներ հոգեկան խնդիրներ: Ամսագրին տված հարցազրույցում Ջասթինն այս փաստը ժխտել է: Նա միայն ասել է, որ արդեն տասը տարի չի խոսել Բրիթնիի հետ. «Բայց ես ամենալավ բաներն եմ նրան ցանկանում: Այն ժամանակ մենք բոլոր դեռահասների կուռքն էինք: Մենք երկուսս միեւնույն ճանապարհով էինք գնում: Բայց երբ մարդ մեծանում է՝ շատ բաներ նրա մեջ փոխվում են: Իմ պարագայում ամեն բան այլ կերպ դասավորվեց: Բրիթնիի համար ոչինչ չեմ կարող ասել, բայց ես շատ եմ փոխվել: Ես բոլորովին ուրիշ մարդ եմ դարձել: Չեմ կարող ասել, որ մենք նորմալ դեռահասներ էինք: Մենք շարունակ մյուսների ուշադրության կենտրոնում էինք: Իհարկե, շատ հաճելի էր լինել սիրված ու ցանկալի: Մենք փոքրիկ երեխաներ էինք՝ մեծ խաղալիքներով: Ինքներդ էլ հասկանում եք, որ այս ամենը երբեք երկար չէր կարող տեւել»:
Նշենք, որ Բրիթնիից հետո Ջասթինը սիրավեպ է ունեցել Քամերոն Դիասի եւ Ջեսիկա Բիլի հետ: Այժմ Ջասթինը սիրավեպի մեջ է «Սեւ կարապ» ֆիլմի աստղ Միլոյ Կունիսի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել