Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

Հունիս 07,2011 00:00

Հրեա զինվորականները կրակել են մարդկանց վրա, որոնք փորձել են գրոհել Սիրիա-Իսրայել սահմանի արգելապատնեշների վրա: BBC-ին, վկայակոչելով սիրիական պետական ԶԼՄ-ները, փոխանցում է, թե սպանվել է 18-20 մարդ: Իսրայելի ռադիոն իր հերթին հաղորդել է, որ մեծ թվով մարդ է վիրավորվել անտառային հրդեհի պատճառով հակատանկային ականի պայթյունի արդյունքում: Որեւէ երրորդ աղբյուրից այդ տեղեկությունները ճշտել չի հաջողվել: ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել մարդկանց հնարավոր մահվան առնչությամբ եւ զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել