Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵՋԵՓՆ ՈՒ ԻՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ. Ո՞ՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ Է ՄԱՐԴԱՇԱՏ ԵՂԵԼ

Հունիս 07,2011 00:00

\"\"Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցությունը Ստամբուլի Քազլըչեշմեյի հրապարակում 1 միլիոնանոց նախընտրական հանրահավաք է անցկացրել: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ասելով. «Նա ինչ էլ ասի, իմ սրտում միայն մարդկությունն է: Քեմալի հանգստությունը կհաղթի Ռեջեփի զայրույթին: Նա այսօր Ադանայում խոսեց՝ ասելով, թե ես Իսրայելին աջակցում եմ: Մի՞թե նա չէ Մեծ Մերձավոր Արեւելքի նախագծի համանախագահը, մի՞թե նա չէ ԱՄՆ-ում հրեաների մեծ մրցանակը ստացողը: Այդ ինչպե՞ս է հիմա առյուծ կտրել: Նրա ատամները կհանեմ, մի անհանգստացեք»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն:
CHP-ի գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը պնդել է, թե հանրահավաքին մասնակցելու համար ճանապարհ ելածների նկատմամբ արհեստական արգելքներ են ստեղծվել: Հաջորդ օրը նույն հրապարակում հանրահավաք է արել Թուրքիայի վարչապետը՝ պնդելով, թե իր հանրահավաքն ավելի բազմամարդ է, թերահավատորեն վերաբերվելով ընդդիմության հանրահավաքին 1 միլիոն մարդու մասնակցության թվաքանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել