Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՏԱՍԸ ԶՈՀ

Հունիս 07,2011 00:00

Երկուշաբթի օրը Իրաքում սպանվել է ամերիկացի հինգ զինծառայող:
BBC-ի մատուցմամբ, այդ մասին ասված է Իրաքում ամերիկյան զորքերի պաշտոնական հաղորդագրության մեջ: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն իրաքյան լրատվամիջոցները փոխանցում են, թե դա տեղի է ունեցել Բաղդադում, ԱՄՆ ռազմական հենակետը հրթիռակոծության ենթարկելու արդյունքում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Իրաքի հյուսիսում մահապարտ ահաբեկչի կողմից գործի դրված պայթուցիկ սարքի պայթյունի արդյունքում առնվազն ութ մարդ է զոհվել: Պայթյունը տեղի է ունեցել երկրի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի նախկին նստավայրի անցակետում:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ օրը Իրաքում երկու համանման պայթյունների արդյունքում զոհվել է 21 մարդ:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել