Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ

Հունիս 07,2011 00:00

\"\"Պորտուգալիայի աջակենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրը տնտեսական ճգնաժամ ապրող այդ երկրում տեղի ունեցած համընդհանուր ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել իշխող սոցիալիստների նկատմամբ: Reuters-ի փոխանցմամբ, քվեարկության արդյունքները վկայել են, որ շատ պորտուգալացիներ տնտեսական քաղաքականության տապալման համար մեղավոր են համարում վեց տարի երկրում իշխած սոցիալիստներին:
Մարտ ամսին Լիսաբոնը ստիպված էր դիմել Եվրամիությանն ու Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 78 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով:
Հարցումների արդյունքում սոցիալ-դեմոկրատները խորհրդարանական այս ընտրություններում ստացել են 105 տեղ՝ արժանանալով ընտրողների 39 տոկոսի վստահությանը: Աջ ժողովրդական կուսակցությունը ստացել է 24 պատգամավորական մանդատ, որի արդյունքում այս երկու ավանդաբար դաշնակից կուսակցությունները միասին խորհրդարանում ծանրակշիռ մեծամասնություն են կազմում՝ ընդհանուր առմամբ ունենալով 230 տեղ, իսկ ահա իշխող սոցիալիստները ստացել են ընդամենը 73 մանդատ՝ 24-ով քիչ, քան ստացել էին նախորդ ընտրություններին: «Ես իմ ջանքերը կգործադրեմ՝ որքան հնարավոր է արագ երաշխավորելու համար, որ երկրի եւ պորտուգալացիների համար մեծամասնության կառավարություն ձեւավորվի, որը կգլխավորի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու որը առաջիկա 4 տարիների համար կայունություն կապահովի»,- հայտարարել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Պեդրու Պասուշ Կոելյուն (նկարում):
Ժողովրդական կուսակցության ղեկավար Պաուլու Պորտաշն էլ հայտարարել է, թե պատրաստ է սոցիալ-դեմոկրատների հետ միասին երկիրը ղեկավարելու, ինչը թույլ կտա կառավարության նոր կաբինետին՝ իրականացնել ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից ստացված օգնության ծրագրին համապատասխան տնտեսական խիստ միջոցառումները: Սոցիալիստների ղեկավար Ժոզե Սոկրատեշը, որը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել մարտին՝ այն բանից հետո, երբ կառավարությունը չէր կարողացել խորհրդարանի հետ համաձայնեցնել տնտեսական միջոցառումների ծրագիրը, ասել է, թե կրում է ընտրություններում իր կուսակցության պարտության պատասխանատվությունը, ուստի լքում է կուսակցության ղեկավարի պաշտոնը:
Եմենցիները ցնծության մեջ են.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել