Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտակցությունը գործում է սրտի թելադրանքով

Հունիս 07,2011 00:00

Մարդիկ բաժանվում են չարերի եւ բարիների, վախկոտների եւ հերոսների, ազնիվների եւ չարակամների: Այդ ամենը բոլորի մոտ ի հայտ է գալիս կամ ծայրահեղ իրավիճակներում, կամ ենթատեքստային: Բայց մարդու ամենակարեւոր հատկությունը երախտապարտ լինելու ունակությունն է, նույնիսկ ամենափոքր բարի գործի համար՝ արված անծանոթ մարդուն: Ձեզ դիմել ինձ ստիպեց «Նովոյե վրեմյա» թերթի հոդվածը, որում մի ընտանիք շնորհակալություն էր հայտնում Միխայիլ Բաղդասարովին՝ իրենց ընտանիքը վերադարձնել օգնելու համար: Ես այն մարդկանցից եմ, որոնք ունակ են շնորհակալ լինել նույնիսկ ամենափոքրիկ ուշադրության համար: Ես շնորհակալ եմ Բաղդասարովին այն բանի համար, որ հեռավոր 2003 թվականին դիմեցի նրան՝ օգնել փոքրիկ, բայց հեռանկարային ֆուտբոլիստին՝ «Միկա» ֆուտբոլային թիմի մեջ ընդգրկվելու համար, եւ նա չարհամարհեց իմ խնդրանքը:  Այդ երեխայի ընտանիքը հնարավորություն չուներ վճարելու երեխայի պարապմունքների համար: Ուշադիր լսելով իրեն անծանոթ մարդու խնդրանքը՝ Բաղդասարովը հենց հաջորդ օրվա համար հանդիպում նշանակեց, բայց արդեն երեխայի հետ: Չնայած իր չափազանց զբաղվածությանը, նա իր գրասենյակում կես ժամ տրամադրեց, լսեց երեխային, համապատասխան անձանց հրահանգեց ընդունել այդ պատանուն «Միկա» ֆուտբոլային թիմ: Թվում է, թե մանրուք է՝ հա, ինչ է եղել  որ, ոչ մի ֆինանսական ծախս չի արել… Բայց ես գիտեմ շատ փողատերերի, չինովնիկների, որոնց ոչ միայն ես, շատերն են փորձել մոտենալ տարբեր խնդիրներով, բայց նրանք իրենց եւ դիմողների միջեւ հաստ, անանցանելի պատ են դրել, այն դեպքում, երբ ցանկացած մեկը, ով օգնության կարիք ունի, կարող է մոտենալ Բաղդասարովին, վստահ լինելով, որ անպատասխան չի մնա: Ես շատ մարդկանց գիտեմ, որոնց օգնել է Բաղդասարովը, բայց չգիտեմ որեւէ դեպք, որ այդ օգնությունը գովազդվի ԶԼՄ-ներում, որովհետեւ նա դա չի անում գովազդի համար, այլ պարզապես՝ մարդիկ դիմում են, եւ նա օգնում է: Լինում են պահեր, երբ սիրտը մի բան է ասում, իսկ ուղեղը՝ այլ բան: Բիզնեսն ասում է՝ փող մի ծախսիր՝ դա ուղեղն է, իսկ սիրտն ասում է՝ օգնիր: Եթե մարդը առաքինի է, նա լսում է սրտի ձայնը եւ ոչ թե՝ բանականության, որովհետեւ բանականությամբ կարելի է հասկանալ, իսկ սրտով՝ օգնել եւ ներել: Եթե մարդը բարի հոգի ունի, ապա նրա սիրտն էլ է հոգու կանչին ենթարկվում:

Հ. Գ. Վերջին շրջանում ինչ-որ մեկը փորձում է սեւացնել այս մարդուն: Ես փաստաբան չեմ, որպեսզի պաշտպանեմ նրան: Առավել եւս, որ Բաղդասարովը պաշտպանության կարիք չունի: Բայց ես մարդ եմ, որ ուզում է ասի իր մեծ շնորհակալությունը՝ նրա անշահախնդիր օգնության համար; Եվ թող Աստված տա՝ մեր մեջ շատ լինեն Միխայիլ Իվանովիչ Բաղդասարովի նման մարդիկ: Հասցես գրում եմ հատուկ, որպեսզի որեւէ ընթերցողի մտքով չանցնի, թե սա պատվիրված հոդված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել