Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 07,2011 00:00

Ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի հուշարձանի մոտ սպանություն է կատարվել:
Ախուրյան գյուղի 42-ամյա բնակիչ Սենիկ Մինասյանը գնացել է Հոռոմ գյուղի բնակչուհի՝ 27-ամյա Մանյա Մկրտչյանի տուն եւ նրան առաջարկել միասին գնալ Գյումրի, սակայն մերժում ստանալով՝ գոտկատեղից հանել է «Մակարով» ատրճանակն ու կրակելով կնոջ գլխին՝ սպանել նրան:
Նույն օրը Սենիկ Մինասյանը Գյումրիի Երեւանյան խճուղում ինքնասպանություն է գործել՝ նույն ատրճանակից կրակելով գլխին: Ատրճանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել