Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԱԿԻ ՎՐԱ՝ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐ

Հունիս 07,2011 00:00

Շտապօգնությունից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 76-ամյա Սվետլանա Գրիգորյանի դիակը: Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Երեւանի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 43-ամյա Արամ Դիլանյանը, որը խոստովանել է, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ, նշված բնակարանում բռունցքներով հարվածել է Ս. Գրիգորյանին եւ պատճառել մահ:
Արամ Դիլանյանը ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել