Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դասընթաց

Հունիս 07,2011 00:00

\"\"

Lրատվամիջոցների համար կազմակերպվել էր «Աղետների ռիսկի նվազեցումը եւ լրատվությունը» թեմայով դասընթաց՝ «Աղետների ռիսկերի նվազեցումը եւ կրթությունը ծրագրի շրջանակներում»: Ծրագիրն անցկացվեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Դրա նպատակն էր աջակցել իշխանության մարմիններին՝ Հյոգոյի գործողությունների ծրագրին (ՀԳԾ), մշակել համայնքներում եւ կրթական հաստատություններում այնպիսի ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետորեն պատրաստվել եւ դիմակայել աղետներին, երեխաների համար ապահովել ավելի անվտանգ եւ պաշտպանողական միջավայր:
Ըստ այդմ, ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանին սպառնացող արտակարգ իրավիճակներն ու դրանց ռիսկերը, լրատվության տեղն ու դերը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, ԱԻՆ տեղեկատվական քաղաքականությունը, արտակարգ իրավիճակներում լրատվության սկզբունքներն ու առանձնահատկությունները: Մասնակիցներին ներկայացվեցին իրական օրինակներ, երբ ԶԼՄ-ների սխալ աշխատանքը արտակարգ իրավիճակի դեպքում հանգեցրել է խուճապի կամ ավելի է մեծացրել աղետի հետեւանքները:
Դասընթացի ժամանակ ցուցադրվեցին ուսուցողական տեսաֆիլմ-տեսահոլովակներ, խաղարկվեցին արտակարգ իրավիճակների սցենարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել