Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ «ԱՀԱԶԱՆԳԸ»

Հունիս 07,2011 00:00

Մայիսի 24-ին «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զանգել է իրենց եւ հայտնել, որ «ՎիվաՍելի» շենքում ռումբ է տեղադրված եւ 45 րոպեից այն գործի է դրվելու:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Նշված շենքում ռումբ կամ այլ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:
ԱԱԾ-ից ՀՀ ոստիկանությունում գրություն է ստացվել, ըստ որի՝ պարզվել է նշված ահազանգի հեղինակի ինքնությունը՝ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, անչափահաս Ս. Մելքոնյան: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել