Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽՈՂՆԵՐԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆՈՒՄ ԵՆ

Հունիս 07,2011 00:00

Մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներում կամաց-կամաց ծխողների եւ չծխողների սրահներն առանձնացվում են: Արդեն 30 օբյեկտ նման հատուկ գոտիներ է ստեղծել: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական ստուգայցեր կատարել սննդի օբյեկտներ եւ տնտեսվարողներին հորդորել՝ պահպանեն սահմանված անհրաժեշտ նորմը:
 Բացի այս, կրճատվել է նաեւ հասարակական տրանսպորտում ծխող վարորդների թիվը: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտի կարգուկանոնն ու տեխնիկական վիճակն ուսումնասիրող մոնիտորինգը: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Քաղաքի կանաչ գոտիների պահպանման եւ խնամքի համար քաղաքապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել ոռոգման աշխատանքներին:
Անդրադարձ է եղել գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մարումն ավելի արդյունավետ կազմակերպելու խնդրին: Քաղաքապետը հանձնարարել է գույքահարկի եւ հողի հարկի բազային տվյալները ճշտելու եւ գնահատական տալու նպատակով կազմակերպել քննարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել