Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՅՖԱԼՈՄ»

Հունիս 07,2011 00:00

Հրաժարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանը: Նա հասարակությանը   հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ԱԱԽ-ԵՄ  խորհրդաժողովի ընթացքում slaq.am-ի տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես էր նա դիտում ինտերնետային պոռնո կայքէջում առկա էրոտիկ լուսանկարներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Սյուզի Հայրապետյանը slaq.am-ի հարցին, թե հրաժարականի դիմումը կապ ունի՞ հայտնի տեսանյութի հետ՝ պատասխանել է, որ հրաժարականի դիմումում որեւէ հիմնավորում նշված չէ, իսկ դիմումը նախարարը բավարարել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել