Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՃԸ՝ ԲԱՐՁՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ՑԱԾՐ

Հունիս 07,2011 00:00

ՀՀ-ում 2011թ. հունվար-ապրիլին գներն աճել են 5%-ով: ԱՊՀ վիճկոմիտեի տվյալներով, որոնք մեջբերում է news.am-ը, ԱՊՀ երկրներում գնաճը կազմել է 4,7%՝ 2010թ. նույն ամիսների համեմատությամբ: Ամենից շատ գներն աճել են Բելառուսում՝ 10,9%, Ղրղըզստանում՝ 6,8%, Տաջիկստանում՝ 6,1%, Ուկրաինայում՝ 4,7%, ՌԴ-ում՝ 4,3%, Ադրբեջանում՝ 3,9%: Նույն աղբյուրի տվյալներով՝ ներդրումների աճով 2011թ. առաջին 4 ամիսներին ՀՀ-ն հայտնվել է ամենացածր ցուցանիշով երկրների ցանկում: Բելառուսում այդ թիվն աճել է 23,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 2-րդ տեղում Ադրբեջանն է՝ 12%, 3-րդում՝ Տաջիկստանը՝ 10%: Ղազախստանում ներդրումներն աճել են 4,1%-ով, ՌԴ-ում՝ 0,1%-ով: Մյուս երկրներում նվազել են՝ Հայաստանում՝ 0,8%-ով, Ղրղըզստանում՝ 10,9%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել