Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻՆ

Հունիս 07,2011 00:00

\"\"Արժանավորները պետք է գնահատվեն, պետք է գնահատվեն ըստ վաստակի, իրական վաստակի: Դա անհրաժեշտ է ոչ այնքան նրանց, ովքեր գնահատվում են, որքան մեզ, հատկապես երիտասարդ սերնդին, ովքեր գալիս են իրենց կյանքը նվիրելու հայրենիքին եւ երիտասարդ սերնդի դաստիարակներին: Այդ երիտասարդները իդեալի կարիք ունեն, ուսուցչի կարիք ունեն: Մեծի կարիք ունեն: Որովհետեւ Մեծերի կողքին է մարդը մեծանում: Միջակությունն այն ճահիճն է, որտեղ կարող է խեղդվել նույնիսկ երազանքը: Իսկ Գուրգեն Դալիբալթայանը իսկապես մեծ է եւ որպես կյանքը հայրենիքին նվիրաբերած զորավար, եւ որպես ակտիվ քաղաքացի, եւ որպես Մարդ, եւ հատկապես՝ որպես Հայ Մարդ: Այդ է վկայում նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքը՝ ասված 2006 թ. մայիսին, հաղթանակի օրը՝ «Տիպար եւ օրինակ՝ բազում հայորդիների, Մարդ, ում հիշելիս ժպիտ ու ջերմություն է իջնում հոգուդ վրա, ու բարի վստահություն է պատում քեզ»:
Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից եւ զորավարներից եւ Ջավախքի մեծ որդիներից մեկի՝ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան 85-ամյակը: Այս տարի լրանում է նաեւ նրա զինվորական գործունեության 65 տարին:
«Վիրահայերի Միասնություն» հասարակական կազմակերպությունը, նրա բոլոր անդամները, նախագահությունը եւ նրա պատվավոր նախագահ Նորայր Թեւանյանը շնորհավորում են քո Ծնունդը, մեր մեծ բարեկամ, մեծ զորավար, մեծ հայ եւ մեծ մարդ: Քեզ քաջառողջություն, երկար տարիների ակտիվ կյանք եւ մեծամեծ հաջողություններ ենք մաղթում, ի փառս մեր Հանրապետության, ի փառս հայ ժողովրդի եւ ի փառս մեզ, որ բախտավորությունը ունեցանք քո կրտսեր ժամանակակիցը լինելու:
Շնորհակալություն Բարձրյալին, որ դու կաս եւ պիտի լինես:
Քո ներկայությամբ մենք մեզ ավելի վստահ եւ ավելի ուժեղ ենք զգում:
Շնորհավոր ծնունդդ:…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել