Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՇՈՒՏ

Հունիս 07,2011 00:00

\"\"

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այժմ հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- tert.am-ը վկայակոչելով ադրբեջանական 1news.az կայքին՝ տեղեկացնում է, որ Վաշինգտոնում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Սակայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը խաղաղ պայմանագրի ձեռք բերում չի նշանակում: Չպետք է թույլ տալ, որ  սկզբունքների համաձայնեցումից հետո  եւս 70 տարի աշխատանք տարվի խաղաղ պայմանագրի վրա: Եթե հիմնարար սկզբունքները ընդունվում են, ապա 6-12 ամիսների ընթացքում պետք է ավարտվի նաեւ պայմանագրի վրա աշխատանքը»,- ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշումը կայանում է նրանում, որ որքան հնարավոր է՝ շուտ ավարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա աշխատանքները եւ սկսվի խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը. «Ես լիովին համաձայն եմ դրա հետ: Արդեն հայտնի են սկզբունքները, որոնցով մենք կշարժվենք: Անվանենք դա «Ճանապարհային քարտեզ»: Խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը պետք է սկսվի որքան հնարավոր է՝ շուտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել