Լրահոս
Օրվա լրահոսը

Թեյլորի սերը՝ կէկրանավորվի

Հունիս 04,2011 00:00

«Paramount Pictures» ընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի մասին: Ֆիլմը նվիրված կլինի հոլիվուդյան ամենաիրական սիրո պատմությանը՝ Էլիզաբեթ Թեյլորի եւ Ռիչարդ Բերտոնի համատեղ կյանքին: Ըստ «Deadline»-ի, ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն: Այն կէկրանավորվի՝ հենվելով Սեմ Կեշների եւ Նենսի Շոնբերգերի «Մեծ սեր» գրքի իրական փաստերի վրա:
Նշենք, որ Բերտոնն ու Թեյլորը հանդիպել են 1963 թվականին, «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանց հարաբերությունները շատ հետաքրքիր ընթացք են ունեցել. զույգը 2 անգամ ամուսնացել ու 2 անգամ բաժանվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել