Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի քողարկված հրահանգով դպրոցներում ավարտական քննությունների համար յուրաքանչյուր շրջանավարտից 500-ական մանաթ (մոտ $600) գումար է հավաքվում: Այս մասին, panorama.am-ի մատուցմամբ, pia.az կայքին հայտնել է աշակերտների ծնողներից մեկը: Ըստ աղբյուրի, կրթության ոլորտը կոռումպացված է: pia.az -ը նաեւ նշում է, որ սխալված չի լինի, եթե շեշտի, որ դպրոցական ավարտական քննությունների շրջանը նախարարի բիզնեսի սրընթաց վերելքի ժամանակաշրջանն է: «Անունն անվճար կրթություն են դրել, բայց տարվա ընթացքում տարբեր պատրվակներով, չգիտեմ, թե ինչի համար, ուսուցիչներին մոտ 3000 մանաթ (3600 դոլար) փող եմ տվել: Տրված կրթությունն էլ աղետալի է, ստիպված եմ եղել կրկնուսույց վարձել», – pia.az-ին բողոքել է մի ծնող: