Թուրքական ROKETSAN ընկերությունը սկսել է ռեակտիվ հրթիռների արտադրությունը Ադրբեջանի զինված ուժերի պատվերով: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Արտադրանքի առաջին չափաբաժինը Ադրբեջան կհասցվի 2011թ.-ին, վերջինը՝ 2012թ. վերջին, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ROKETSAN-ի գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակին:
Ընկերության ղեկավարը նշել է նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ հրթիռային մեկնարկային համակարգերի արտադրություն է սկսվելու «Սաքարյա» համազարկային համակարգերի նմանությամբ: