Հռոմում Իտալիայի վերամիավորման 150-ամյակի եւ Հանրապետության հռչակման 65-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբությունների շրջանակներում հանդիպել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը: Այդ մասին հաղորդում է 1in.am-ը՝ վկայակոչելով MIGNews.com կայքը: Թեեւ այդ հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ բացի եղանակից եւ համեղ սննդից, Պերեսն ու Աբբասը քննարկել են իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման հարցը, որոնք արդեն երկար ժամանակ է՝ սառեցված վիճակում են գտնվում: Զրույցին ներկա է եղել նաեւ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան: