Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՈՒԴՄՈՒՐՏԻԱՅՈՒՄ ԱՆՑԵԼ Է ՀԻՆԳ ՏԱՍՆՅԱԿԸ

Հունիս 04,2011 00:00

Ուդմուրտիայի իշխանություններն ու իրավապահ մարմինները փորձում են պարզել հրդեհի պատճառները, որոնք հանգեցրել են Մալոպուրինսկի շրջանի Պուգաչեւո գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում 102-րդ զինապահեստում արկերի բազմաթիվ պայթյունների: «Ինտերֆաքսի» հետ զրույցում հանրապետության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, թե՝ նախնական տվյալներով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել «մարդկային գործոնի» պատճառով, բայցեւ հավելել է, թե տեղի ունեցածի առնչությամբ ավելի մանրամասն խոսել կարելի կլինի միայն մանրակրկիտ հետաքննություն անցկացնելուց հետո:
BBC-ի մատուցմամբ, զինապահեստում բռնկված հրդեհի ու արկերի պայթյունների արդյունքում տուժածների թիվը հասել է 55-ի: Սա վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Ռուսաստանում զինապահեստներում արկերի պայթյունի արդեն երկրորդ դեպքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930