Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՅ, ՁԵՐ ՏԵՂԱՓՈԽԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Հունիս 04,2011 00:00

\"\"Նոր Նորքը սպասարկող երթուղայիններից է թիվ 123-ը, 82-ը:
123 համարի երթուղային տաքսիները, ինչպես մեզ հավատացնում են, անցել են «քննաշրջան», «երթուղայինատեսությունն» անցել է գերազանց:
Լուսանկարում պատկերված «գերազանցիկ» 123 համարի երթուղային տաքսին միակը չէ:
Սկոչով «ամրացված» պատուհաններ, նստարան հիշեցնող անհասկանալի «հարթակներ»:
Ժամանակը չէ՞, արդյոք, որ երթուղային տաքսիներով (հատկապես՝ Նոր Նորք համայնքը սպասարկող) մի օր գոնե օգտվեն մեր պաշտոնյաները, նրանք, ովքեր հանգիստ գլխով թույլատրել են ուղեւորներին օգտվել այսպիսի երթուղայիններից:
Վերջապես, ե՞րբ է արժեւորվելու երկրի քաղաքացին, մարդը, ե՞րբ են հասկանալու, որ մարդը անասուն չէ, եւ նրա հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես վարվում են այս դեպքում: Մարդը չի վճարում այս «հարթակի» համար, նա վճարում է աթոռի համար, որը պիտի լիներ տվյալ երթուղայինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել