Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՏԻ ՋՐՈՎ ԱՄԱՆ ՄԻ՛ ԼՎԱՑԵՔ

Հունիս 04,2011 00:00

Ամռան այս սեզոնին աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացումն ու տարածումը կանխելու համար, առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում եւ առանց պատշաճ ջերմաստիճանային եւ հիգիենիկ պայմանների վաճառվող հատկապես՝ արագ փչացող սննդամթերք: Մրգերը, բանջարեղենն ու հատապտուղներն օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով եւ ոչ մի դեպքում չօգտագործել առուների, գետերի ջրերը:
Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով: Երեխաներին  չթույլատրել լողալ դեկորատիվ ջրավազաններում, ոռոգման ջրանցքներում: Խմելու ջրի համային եւ գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո եւ անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող ու վերահսկող մարմիններին, իսկ ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո: Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել