Լրահոս
Օրվա լրահոսը

8,5 միլիոնանոց քամի՝ Վարդենիսում

Հունիս 04,2011 00:00

Հունիսի 2-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, մոտ 10 րոպե տեւողությամբ ուժգին քամին զգալի վնասներ է պատճառել Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի ավելի քան 40 տնտեսությունների: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հողմը պոկել եւ շպրտել է առանձնատների եւ օժանդակ շինությունների տանիքները, ջարդել պտղատու ծառեր, փշրել լուսամուտների ապակիներ:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ մարզպետարանն ու Վարդենիսի քաղաքապետարանը առայժմ բնակիչներից ստացել են 43 դիմում-ահազանգ: Ավերիչ քամին հիմնովին վնասել է 10 առանձնատների տանիքներ, մնացածները՝ մասնակիորեն, պոկել Բանավան թաղամասի մշակույթի տան կտուրի մի մասը, Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոցի մասնաշենքերի տանիքների որոշ հատվածներ, ջարդել ապակիներ եւ լուսամուտների փեղկեր: Նախնական հաշվարկներով՝ Վարդենիս քաղաքի տնտեսություններին պատճառվել է մոտ 8,5 միլիոն դրամի վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել