Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐՑՆՈՒՄ Է «ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ»

Հունիս 04,2011 00:00

«Երեք տարի որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարելուց հետո այս ամռանը ես մեկնում եմ Հայաստանից: Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրն ու աշխատել այսքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում: Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից՝ ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ՝ դեպի ընտանիք եւ ընկերներ, մյուս կողմից՝ տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից՝ այս պատմական պահին»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչի հրաժեշտի խոսքում:
Նա նաեւ նշում է, որ Հայաստանում գտնվելու երեք տարիների ընթացքում ականատեսն է եղել մի շարք զարգացումների, որոնք ընդգծում են մեր ամուր կապերն ու միասին պայծառ ապագա կերտելու մեր հանձնառությունը: «Այնուամենայնիվ, առջեւում դեռ շատ մարտահրավերներ կան, եւ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին իր առավելագույն ներուժին հասնելու հարցում: Միացյալ Նահանգները վճռականորեն պատրաստ է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք օժանդակել հայ-թուրքական հաշտեցմանը թե՛ այստեղ, թե՛ Անկարայում: Նորություն չի լինի թերեւս այն, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել ժողովրդավարության կայացմանը, որը Ամերիկայի հիմնադիր սկզբունքն է եւ հիմնարար գործոն է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար: Մենք աշխատում ենք կառավարության եւ տեղական գործընկերների հետ օգնել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը՝ օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման ճանապարհով: Առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ վստահությունը լայնորեն վերականգնելու համար: Իրենց ժողովրդավարական ձգտումները կյանքի կոչելու համար քայլեր պետք է ձեռնարկեն հենց հայաստանցիները, իսկ ամերիկյան ժողովուրդը պատրաստ է օգնել Հայաստանի ժողովրդին այս պահը հանուն առաջընթացի օգտագործելու հարցում»,- ամփոփում է տիկին Յովանովիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել