Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅԱ՛Ն ՉԻ ԳՆՈՒՄ

Հունիս 04,2011 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանությունների հետ երկխոսության համար լիազորված պատվիրակության հինգ հոգուց բաղկացած կազմում ընդգրկված ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների՝ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու ցանկության բացակայությանը, ասել է, թե Կոնգրեսն իրեն դրանից նեղացած չի զգում. «Մենք խնամախոսության չէինք գնում, որ հիմա էլ նեղացած զգանք: Մենք ուղղակի ուզում էինք եւ ուզում ենք օր առաջ խաղաղ ճանապարհով կարգավորել հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Եթե իշխանությունները չեն ցանկանում դա՝ իրենց գործն է: Մեր զինանոցում բազում այլ միջոցներ կան՝ հասնելու դրված խնդիրների լուծմանը»: Հարցին, թե՝ չշտապե՞ց արդյոք ՀԱԿ-ը իշխանությունների հետ բանակցողների պատվիրակություն ստեղծելով՝ չիմանալով իշխանությունների արձագանքը դրան, Խաչատրյանը պատասխանել է. «Նախ՝ իշխանություններն իրենք ասում էին, որ համաձայն են բանակցություններին: Երկրորդ՝ մենք չենք շտապել, քանի որ յուրաքանչյուր անցնող օր ներկա վիճակում կորած է, ուստի մենք ձգտում ենք օր առաջ քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել