Լրահոս
Օրվա լրահոսը

Պոռնոգրաֆիկ շոու՝ 10-ամյակի կապակցությամբ

Հունիս 03,2011 00:00

\"\"

\"\"Երգչուհի Նատաշա Կորոլյովան եւ իր ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն (մերկապարող Տարզանը) նշել են իրենց համատեղ կյանքի 10-\"\"ամյակը:
Dni.ru-ի փոխանցմամբ՝ հոբելյանական այս իրադարձությունը զույգը նշել է Ամստերդամում: «Այս իրադարձությունը մենք ամեն անգամ նշում ենք այնպես, ինչպես առաջին անգամ՝ հարսանեկան զգեստով, քողով: Լավ է, որ զարմուհիս սեփական հարսանյաց սրահ ունի: Ամեն անգամ նա ինձ տրամադրում է ամենագեղեցիկ ու նորաոճ հարսանյաց զգեստները»,- իր բլոգում գրել է երգչուհին:
«Այն օրը, երբ ճակատագիրն ինձ հանդիպեցրեց Սերգեյի հետ, ես անվանում եմ ծիրանի մուրաբայի օր, որովհետեւ մեր ծանոթության օրը նա ինձ ծիրանի մուրաբայով թեյ է հյուրասիրել»,- նշել է Նատաշան: «Եվ արդեն 10 տարի մենք միասին նայում ենք նույն ուղղությամբ: Ես շնորհակալ եմ ճակատագրին նման շրջադարձի համար: Մեր ամուսնության 10-ամյակին մենք գնացինք Ամստերդամի «Կարմիր լապտերների փողոց»՝ էրոտիկ, ես կասեի՝ պոռնոգրաֆիկ շոու դիտելու»:
Երգչուհին հավաստիացնում է, որ իր ու ամուսնու հարաբերությունները շատ ջերմ են, եւ իրենց բաժանության մասին լուրերը հերյուրանք են:
Ի դեպ, մայիսի 31-ին Նատաշա Կորոլյովան իր ծննդյան տարեդարձը նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երկար տարիներ է՝ \"\"երգչուհու մայրն ու քույրը ապրում են Մայամիում: Իսկ Նատաշան, դեռեւս կոմպոզիտոր Նիկոլաեւի հետ ապրելու տարիներին, առանձնատուն էր ձեռք բերել այնտեղ: \"\"Նրա հարեւանությամբ Մայամիում տուն ունեն նաեւ ռուսական էստրադայի հայտնի դեմքեր Վալերի Լեոնտեւը, Քրիստինա Օրբակայտեն եւ Անժելիկա Վարում-Լեոնիդ Ագուտին զույգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել