Օրերս պաուերլիֆթինգի Հայաստանի առաջնության արդյունքների մասին տպագրված ինֆորմացիայում աղբյուրի տված սխալ տեղեկատվության պատճառով գրել էինք, թե մրցմանը մասնակցել էր նաեւ ՀՊՃՀ-ի հավաքականը: Առաջնության գլխավոր մրցավար, մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հետ լրացուցիչ զրույցից պարզվեց, որ ՀՊՃՀ-ի պաուերլիֆթինգի հավաքականը դրանից առաջ՝ մայիսի 13-ին մասնակցել է հանրապետության եռամարտի առաջնությանը եւ թիմային հաղթող դարձել: Ընդ որում՝ հաղթելով ԵՊՀ-ին եւ ՖԻՄԱ-ին, որոնք նույնպես այս առաջնությանը չէին մասնակցել: «Քանի որ ուժային եռամարտի եւ հաջորդ՝ սեղմում պառկած դիրքից մրցաձեւի առաջնությունների միջեւ օրերի տարբերությունը շատ քիչ էր, իսկ պաուերլիֆթինգը, այնուամենայնիվ, ուժային մարզաձեւ է, մենք նպատակահարմար չէինք համարել մասնակցել վերջին առաջնությանը: Իսկ անճիշտ տեղեկատվությունը, որ ինքս եմ տվել, կատարվել է մեխանիկորեն», – մեզ հետ լրացուցիչ զրույցում ասաց Գագիկ Սարոյանը, որը դասավանդում է ՀՊՃՀ-ում: