Այս մասին տեղեկացրել է Բախտինի մարզիչ Ալեքսանդր Զիմինը: «Բախտինի մենեջեր Վլադիմիր Խրյունովը վերջին զրույցներից մեկում ասել է, թե սեպտեմբերին Դարչինյանի հետ մենամարտ է պլանավորվում: Սակայն դա իրականում ե՞րբ եւ որտե՞ղ կլինի, ճշգրիտ հայտնի չէ:
Հոգեպես խիստ հոգնում ես այն մարտերից, որոնցում հաղթանակները վարկանիշի բարձրացում չեն տալիս: Դրա համար էլ Ալեքսանդրին հարկավոր է հանդիպել այնպիսի բռնցքամարտիկների հետ, որպեսզի դա հնարավորին չափ արագ կատարվի եւ նրան մոտեցնի չեմպիոնական մենամարտերին», -հայտարարել է Ալեքսանդր Զիմինը: