Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ընտրանու հետ հանդիպման մասին լրատվամիջոցներին հայտարարել է. «Բոլորն էլ գիտակցում են, թե մեզ որքան կարեւոր հանդիպում է սպասվում: Մարզումների ժամանակ մենք գնահատում ենք ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Սկզբում պլանավորել էինք վերջին մարզումներն անցկացնել Սանկտ Պետերբուրգում, սակայն այնտեղի մարզումային պայմանները թույլ չտվեցին մեր ծրագիրն իրականացնել: Մեր խաղացողները պարտավոր են խաղում ներդրվել հարյուր տոկոսով: Եվ պիտի տեղեկացնեմ, որ գոհ եմ ընտրական մրցաշարի նկատմամբ նրանց վերաբերմունքից»: