Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարիան մտադիր է իր ծանրորդներին ետ կանչել Ադրբեջանից

Հունիս 03,2011 00:00

Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը մտադիր է վերադարձնել իր բոլոր ծանրորդներին, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի դրոշի ներքո: Անցած տարի, Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահի համաձայնությամբ, Բաքու մեկնել էին Վելիչկո Չոլակովը, Իվան Ստոյցովը, Ռումյանա Պետկովան եւ Սիլվիա Անգելովը, իսկ մի քանի ամիս առաջ իր մարզիչ Զլատան Վանեւի հետ միասին նրանց էր միացել նաեւ 17-ամյա Վալենտին Խրիստովը:
Հիմա Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը մտադիր է վերոնշյալ մարզիկներին վերադարձնել իր երկրի ազգային հավաքական: «Ես ֆեդերացիայի նախագահ ընտրվել եմ՝ ոչ այն բանի համար, որպեսզի կորստի մատնեմ մեր ազգային արժեքները», – հայտարարել է ֆեդերացիայի նորընծա նախագահ Նեդելչո Կոլեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել