Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

Հունիս 03,2011 00:00

«Օրրան» բարեգործական կազմակերպության համար հունիսմեկյան տոնակատարությունների շարքի սպասված շարունակությունը տեղի ունեցավ երեկ՝ Վանաձորում, որտեղ կատարվեց «Օրրանի» մասնաճյուղի շենքի հիմքի օրհնության արարողությունը՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ:
«Օրրանը», որի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին եւ միայնակ ու անօգնական ծերերին, հիմնադրվել է Րաֆֆի եւ Արմինե Հովաննիսյանների կողմից՝ 2000 թ.:
Ներկաներին երեկ ողջունեց կենտրոնի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ  Արմինե Հովհաննիսյանը, ով ուրախությամբ նշեց, որ իր կողքին գտնվող բարերարների եւ ընկերների օժանդակության շնորհիվ է, որ «Օրրանը» կարողանում է ընդլայնվել եւ իր ապահով ու տաքուկ տանիքի ներքո ամենօրյա սնունդ, կրթություն, սոցիալական աջակցություն եւ առողջապահական-հոգեբանական ծառայություններ մատուցել փողոցից կտրված երեխաներին եւ միայնակ ու անօգնական ծերերին: Սեփական կենտրոնը քաղաքի սրտում ունենալու Վանաձորի օրրանցիների նվիրական երազանքը հնարավոր կդառնա Իտալիայի կառավարության նվիրաբերած 230.000 եվրոյի եւ «Օրրանի» բարեկամ Գրիգոր եւ Աննա Գրիգորյանների կողմից տրված 250.000 դոլարի օգնությամբ: Շինարարական աշխատանքների ավարտի համար «Օրրանը» ակնկալում է նոր բարերարների աջակցությունը: «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը հիմնադրվել է 2009թ. «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել