Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼՍՏՅԱՆԻ «ՍՐԲԱԳՐՈՂԸ»

Հունիս 03,2011 00:00

Հովհաննես Գալստյանի նոր՝ «Սրբագրողը»  ֆիլմի պրեմիերան կկայանա 2013 թվականին: Նկարի նախնական անվանումն էր «Գաբրիել եւ Մարի», սակայն  հետագայում այն վերանվանվել է «Սրբագրողը»: Ամուսնական զույգի մասին պատմող հոգեբանական դրամայի սցենարը Հովհաննես Գալստյանը գրել է իր տիկնոջ՝ Մարինե Զաքարյանի հետ միասին: Ֆիլմի հերոսուհին պարուհի է, եւ «Արմինֆոյի» հետ զրույցում Գալստյանը չի բացառել, որ այդ դերի համար ընտրվի ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի, քանի որ պլաստիկան այստեղ գլխավոր չափանիշ է: Ռեժիսորի հավաստմամբ, ֆիլմի ֆինանսավորման 70%-ն արդեն ապահովված է: «Ես պատրաստվում եմ «Սրբագրողի» նյութերը ներկայացնել Մոսկվայի փառատոնում, եւ, հնարավոր է, այնտեղ հաջողվի գտնել մնացած 30 տոկոսը: Այդ դեպքում նկարահանումները կսկսվեն արդեն առաջիկա հոկտեմբերին»,- ասել է նա, ավելացնելով, որ այլապես դրանք կսկսվեն 2012 թվականին եւ կընթանան Հայաստանում ու Նորվեգիայում: Ինչպես եւ «Խճճված զուգահեռները», Գալստյանի «Սրբագրողը» նույնպես միջազգային նախագիծ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել