Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՅԴԵՆԸ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՉԽԱՆԳԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Հունիս 03,2011 00:00

\"\"ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Իտալիայում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, թե Վաշինգտոնն աջակցում է Ռուսաստանի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը եւ կոչ է արել Վրաստանին՝ չխոչընդոտել այդ գործընթացին: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ու թեեւ կողմերի բանակցությունների մանրամասնությունների մասին շատ բան հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ փոխարենը վրացական կողմը ԱՄՆ-ից որոշակի բաներ կպահանջի, եթե Վրաստանը, այնուամենայնիվ, ստիպված լինի Ռուսաստանին զիջումներ անել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Վրաստանի առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ի թիվս շուրջ 70 այլ երկրների նախագահների, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի կողմից հրավիրվել են Հռոմ՝ մասնակցելու իտալական միասնական պետության կազմավորման 150-ամյակի տոնակատարությանը: Այդ միջոցառման շրջանակներում էլ հինգշաբթի օրը տեղի են ունեցել Բայդեն-Մեդվեդեւ բանակցությունները, որին մասնակցել է նաեւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել