Միջերկրական ծովում ջրասույզ է եղել անլեգալ գաղթականներ տեղափոխող մի նավ, որում գտնված ավելի քան 200 մարդ անհայտ կորել է: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել են Թունիսի իշխանությունները:
Թունիսի մերձափնյա փրկարար ծառայությանը հաջողվել է փրկել 570 փախստականի կյանք, իսկ 200-270-ի ճակատագիրը մնում է անհայտ: Ենթադրվում է, որ նրանք խեղդվել են, երբ փորձել են դուրս պրծնել խորտակվող նավից: