Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵՑ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԹԱՐՄ ՄՐԳԻ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄ

Հունիս 03,2011 00:00

\"\"BBC-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը Ռուսաստանը Եվրամիության երկրներից թարմ բանջարեղենի ներմուծման արգելք է սահմանել՝ դա պայմանավորելով եվրոպական պետություններում տարածված ստամոքսային վարակով: Այդ արգելքի մասին հայտարարած Ռուսաստանի պահանջարկի նկատմամբ վերահսկողության ղեկավար Գեննադի Օնիշչենկոն խստորեն քննադատել է եվրոպական երկրների իշխանություններին, որոնք, նրա ասելով, ընդունակ չեն եղել վերահսկելու իրավիճակը: «Քանի՞ քաղաքացու կյանք է պետք ԵՄ-ին, որպեսզի, ի վերջո, Եվրոպայի ազգային մարմինները առարկայորեն զբաղվեն այդ խնդրով»,- ասել է Օնիշչենկոն: Նա հայտարարել է, թե ԵՄ անդամ որեւէ երկրում արտադրված թարմ բանջարեղենը Ռուսաստանի ողջ տարածքում առեւտրի կետերից առգրավելու են: Ի դեպ, եվրոպական արտադրանքը կազմում է Ռուսաստան ներկրվող մրգերի շուրջ 20 տոկոսը:
Եվրամիությունում այդ քայլը գնահատում են որպես ոչ համարժեք, եւ պատրաստվում են բողոք հայտնել: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վենսանը: Նրա տվյալներով, ԵՄ երկրներից Ռուսաստան արտահանվող թարմ բանջարեղենի ու մրգերի ծավալը կազմում է տարեկան 3-4 մլրդ եվրո: ԵՄ-ում Ռուսաստան թարմ բանջարեղեն եւ մրգեր արտահանող հիմնական երկրները Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հինգշաբթի օրը հայտարարել է, թե ստամոքսային հիվանդությունների ալիքը հրահրվել է մինչ այժմ երբեք չհանդիպած E.coli բակտերիայի պատճառով: Վերջին տվյալներով, այդ վարակի զոհ է դարձել 17 մարդ, որոնցից 16-ը՝ Գերմանիայում եւ 1-ը՝ Շվեդիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել