Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԼՈՒԾԵՑԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Հունիս 03,2011 00:00

2010-2011 ուստարին սկսելուն պես՝ 128 դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Լուսյա Մուրադյանը աշակերտներից ձեւավորեց «Քաղաքացի նախագիծ։ Համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ» թիմը։ «Աշակերտների անվտանգ երթեւեկության ապահովումն» էլ ընտրվեց որպես հիմնախնդիր։
Աշխատանքի ընթացքում պարզվեց, որ ուսումնասիրվող հիմնախնդիրը համամարդկային հնչեղություն ունի, որովհետեւ 2011 թվականի գարնանը մեկնարկեց ՄԱԿ -ի կողմից հռչակված «Անվտանգության ապահովման 10-ամյակը»:
Հարցումներին մասնակցել է 500 քաղաքացի։ Երեխաները նամակներ են հղել ՀՀ Ազգային ժողովին, քաղաքապետարանի կրթության վարչությանը, ՀՀ կրթության ազգային ինստիտուտին։ Թիմի անդամները եղել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, քաղաքապետարանում, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնում։
Ամբողջ ուստարվա ընթացքում կատարվել է մանրակրկիտ ու հետեւողական աշխատանք, որի արդյունքը եղավ այն, որ պատկան ատյանների ներկայացուցիչների վստահեցմամբ՝ նոր ուսումնական տարին դպրոցի աշակերտները կդիմավորեն դպրոցամերձ վերգետնյա անցումով։ Անցում, որը կենսական նշանակություն ունի Ազատության պողոտային հարակից մյուս դպրոցների եւ բնակիչների համար։
«Քաղաքացի նախագծի»  որդեգրած  քաղաքականության  շարունակությունը եղավ վերջերս «Էրեբունի» հյուրանոցում մեր դպրոցի 2 թիմերի մասնակցությունը անվտանգ երթեւեկության ապահովմանը նվիրված խաղ-մրցույթին:
128 դպրոցի VIIա դասարանի աշակերտները գրավեցին պատվավոր 2-րդ տեղը, իսկ VI ա դասարանցիները՝ 5-րդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել