Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ Ֆրանսիական համալսարանի մասին

Հունիս 03,2011 00:00

\"\"«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անհանգստացած է՝ ի՞նչ է կատարվում Ֆրանսիական համալսարանում: Ըստ նրա,  Ֆրանսիական համալսարանում երբեմն-երբեմն բռնկվող միջադեպերը լրջորեն մտահոգում ու ստվերում են համալսարանի մասին հասարակության կարծիքը: «Ինձ լրջորեն մտահոգեց «Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիա» հ/կ-ի հայտարարությունը, որը համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի եւ շրջանավարտի միջեւ տեղի ունեցած տգեղ միջադեպի մասին վերջերս լրատվությամբ տարածված հրապարակման շարունակությունն էր: Խոսվում էր դասախոսի անթույլատրելի եւ իր գործունեության հետ անհամատեղելի վարքագծի մասին: Հրապարակումների մեջ ինձ հատկապես զարմացրեց պրոռեկտորի քրոջ գիտելիքները գնահատելու նպատակով՝ գիտելիքների քննական շեմն իջեցնելու մասին տեղեկատվությունը: Սա խոսում է ակնհայտ կոռուպցիայի երեւույթի մասին, այսինքն՝ պրոռեկտոր Նավոյանի կողմից չարաշահվել է պաշտոնեական դիրքը, որը պատժելի արարք է եւ պատիվ չի բերում համալսարանին: Սույն տեղեկատվությանը համալսարանի ռեկտորատի կողմից հասարակությանը պետք է տրվի գնահատական եւ անհրաժեշտ պարզաբանում:  Լինելով մեր պետության մեջ կրթության քաղաքականության համար պատասխանատվություն կրող անձ` ես նույնպես միանում եմ վերոնշյալ հայտարարության պահանջին եւ համալսարանի ռեկտորատի պատասխանատուներից ակնկալում եմ վերոնշյալ երեւույթներին վերաբերող համապատասխան արձագանք»,- հայտարարում է Անահիտ Բախշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել