Մոսկվայի գեղարվեստական գործերի «Գելիոս» աճուրդատանը հայտնաբերված Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարը այսօր կհանձնվի Հայաստանի ազգային պատկերասրահին: Կտավի հանձնման արարողությունը տեղի կունենա ժամը 15-ին, «Հովհաննես Այվազովսկի» սրահում: Ըստ մամուլում տարածված լուրերի, կտավը հանվել է վաճառքից այն բանից հետո, երբ ՀՀ կենտրոնական քննչական վարչության աշխատակիցները արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ ուղեւորվել են Մոսկվա՝ աճուրդի հետքերով: