«Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը (նախագահ՝ Կառլեն Թորոսյան) ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին հանձնեց Երեւանի զբոսաշրջության, սպասարկման, սննդի արդյունաբերության պետական քոլեջի ավարտական վկայականներ:
Դրանք իրավական ուժ ունեն, եւ դատապարտյալներն իրենց պատիժը կրելուց հետո կարող են խոհարարի մասնագիտությամբ աշխատել:
Ապագա խոհարարների հետ «Առավոտի» բացառիկ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում: