Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆՔ ՎԵՐԾԱՆՈՒՄՆԵՐԸ

Հունիս 03,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, վերսկսվեց «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի հայցի քննությունն ընդդեմ «Առավոտի»: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր «Առավոտի» ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանի խնդրանքով (նրա հայրը վիրահատվելու էր):
Երեկ «Առավոտը» դատարան ներկայացրեց «ԱրմենՏելի», «ՎիվաՍելի» հեռախոսային վերծանումները: Թերթը դրանով իսկ հաստատելու էր այն, որ լսել է բուժկենտրոնին, զանգել մի քանի անգամ՝ տեղեկատվություն ստանալու նպատակով: Բուժկենտրոնի ներկայացուցիչ, փաստաբան Մուրադ Ասրյանը ասաց, որ ցանկանում է նաեւ հեռախոսային ձայնագրությունները:
Թերթի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ հրապարակման հեղինակը՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հոդվածում արդեն իսկ նշել է, թե ինչի մասին է եղել զանգը: Այնուամենայնիվ, մինչ հաշտության համաձայնությունը, «Առավոտի» ներկայացուցիչ-փաստաբանը միջնորդեց որպես վկա դատարան կանչել լրագրողին:
Բուժկենտրոնի հետ հաջորդ դատական հանդիպումը նշանակվել է հունիսի 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել