Լրահոս
Օրվա լրահոսը

Բաթում հասնելը երկու ժամով կարճ կտեւի

Հունիս 03,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից՝ «Հարավկովկասյան երկաթուղու» Երեւան-Բաթում-Երեւան ֆիրմային գնացքի ուղեւորության ժամանակը այս ամառ էապես կրճատվելու է: Այսուհետեւ Երեւան-Բաթում-Երեւան գնացքի ուղեւորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթում 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երեւան՝ 16 ժամ 55 րոպեում: Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երեւանից Բաթում հասնում էր 18 ժամում, իսկ Բաթումից Երեւան՝ 18 ժամ 13 րոպեի ընթացքում:
Ֆիրմային գնացքի ուղեւորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի եւ շարժակազմի թարմացման շնորհիվ: 
Երեւան-Բաթում-Երեւան ամենօրյա ֆիրմային գնացքը կգործի հունիսի 15-ից: Երեքշաբթի եւ ուրբաթ օրերին կնշանակվի նաեւ Երեւան-Բաթում-Երեւան լրացուցիչ սոցիալական գնացքը:  Այս տարի գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը եւ խուսափել հերթերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել