Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐ ԿԱԶՄԸ

Հունիս 03,2011 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է Կոնգրեսի՝ իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը: Քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության հետեւյալ կազմը. Լեւոն Զուրաբյան՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար), Դավիթ Շահնազարյան՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Ֆելիքս Խաչատրյան՝ ՀԺԿ վարչության քարտուղար, Սամվել Աբրահամյան՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ:
«Առավոտի» հարցին, թե՝ արդյոք իշխանությունների հետ երկխոսության համար ձեւավորված պատվիրակության կազմը հաստատելու մասին առանձին տեղեկացվելո՞ւ է նաեւ իշխանություններին, թե՞ բավարար է լինելու դա մամուլում հրապարակելը՝ որպես ի գիտություն նաեւ իշխանություններին, Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց, թե ՀԱԿ-ը կբավարարվի ԶԼՄ-ներին ուղարկված հաղորդագրության տարածմամբ, եւ որ դա, ըստ էության, նաեւ համապատասխան ծանուցում է իշխանությունների համար, իսկ թե նրանք կարձագանքեն դրան, թե ոչ՝ իրենց (իշխանությունների) խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել