«Արքան վտանգված է»,- երեկ մամուլի ասուլիսում նման հետեւություն է արել մարքսիստ Դավիթ Հակոբյանը: «Երկու նախկին նախագահները սկսել են իրենց խաչակրաց արշավանքը գործող նախագահի նկատմամբ: Դա կարելի է համարել արքայական գամբիթի սկիզբ: Սա որակում եմ որպես ազգային ողբերգություն»: Դավիթ Հակոբյանի խոսքերով՝ գործող նախագահը ճիշտ կանի Ռոբերտ Քոչարյանի քայլերը սաղմնային վիճակում ճզմելու համար գնա արտահերթ ընտրությունների: Մարքսիստը նշել է, որ արտահերթ ընտրությունների միջոցով էլ Սերժ Սարգսյանը խաղաքարտեր է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այդ պարագայում ճիշտ կանի՝ հետեւի Պուտինի օրինակին՝ ստեղծելով կից կառույց՝ ժողովրդական ճակատ: