ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում արձագանքելով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կոչին Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «միանան, որ ժողովուրդն իմանա, թե իր պայքարն ում դեմ է», ասել է. «Մենք չգիտենք, թե ինչ է նշանակում միանալ Սերժ Սարգսյանի հետ, եւ, կարծում եմ, երբեք էլ չենք իմանա: Դաշնակցությունը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ տարբեր իրավիճակներում միանալու շատ մեծ փորձ ունի: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք այդ փորձի փոխանակման կարիքը չունենք»: Սրան ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը henaran.am-ին ասել է. «Իսկ ՀԱԿ-ը, ի՞նչ է, տարիների փորձ չունի՞: Սերժ Սարգսյանն ո՞ւմ իշխանության օրոք է եղել Ազգային անվտանգության նախարար»: