Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները կարծում են, որ լիթիումը կարող է դառնալ հերթական միացությունը ֆտորից հետո, որով պետք է հարստացնել խմելու ջուրը: Նրանք հայտնաբերել են, որ այն շրջաններում, որտեղ խմելու ջրի մեջ լիթիումի պարունակությունը բարձր էր, ինքնասպանների թիվն անհամեմատ քիչ էր:
Գիտնականները համեմատել են ինքնասպանությունների վիճակագրությունը Ավստրիայի տարբեր շրջաններում: Վերլուծության ենթարկվեցին լիթիումի 6460 նմուշ եւ ինքնասպանությունների վիճակագրությունը 99 շրջաններում:
Լիթիումի նվազագույն պարունակությամբ 10 շրջաններում ինքնասպանության ցուցանիշը 16:100000 էր, իսկ 10 լիթիումի առավելագույն պարունակությամբ շրջաններում՝ 11:100000:
Ուսումնասիրության ղեկավար Նելսոն Կապուստան առաջարկում է շարունակել ուսումնասիրություններն այս հարցի շուրջ:
Բժիշկ Հակոբ Ապելը Մաունթ Սինայ հիվանդանոցից հայտարարում է, որ վերջին ուսումնասիրությունն ակնհայտորեն վկայում է լիթիումի դրական ազդեցության մասին: Դրա հիմքում ընկած է գաղափարը, որ լիթիումն ուժեղացնում է նեյրոնների միջեւ առկա կապը, ինչը մարդուն դարձնում է առավել երջանիկ: