«Facebook»-ում տեղադրված նկարների 10%-ը գլխավոր (պրոֆիլի) նկարներ են: Այսպիսի տվյալներ է հրապարակել «Pixable» նորաստեղծ ընկերությունը, որը զբաղվում է նկարների համար նախատեսված տարբեր գործիքների մշակմամբ (հատկապես սոցցանցերում):
Վիճակագրության համաձայն՝ կանայք ավելի շատ են նկարներ տեղադրում «Facebook»-ում: Միջինում օգտագործողները նոր նկարներ են վերբեռնում երկու շաբաթը մեկ: