Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ շրթներկը կբարձրացնի տրամադրությունը

Հունիս 02,2011 00:00

\"\"Օսմանյան կայսրության ժամանակ կանայք իրենց շրթունքները ներկում էին տարբեր ներկանյութերով՝ հաշվի չառնելով այդ ներկանյութերի վնասակար, վտանգավոր հետեւանքները, որի պատճառով էլ շատ կանայք թունավորվում էին:
Ժամանակի ընթացքում շրթներկը, որպես շպարման անբաժան պարագա, փոփոխությունների ենթարկվեց, սկսած գույներից, վերջացրած դրա կառուցվածքով՝ վերածվելով ավելի փայլուն, յուղալի, հեղուկ, դիմացկուն եւ կոլագենով բարելավված նյութի: Կանայք այդ փոփոխություններից չդժգոհեցին, ընդհակառակը՝ շրթներկերի այդ զանազանությունը նրանց է՛լ ավելի ոգեւորեց:
Շրթներկի գույներն իրենց հերթին մեծ դեր են խաղում գրավչության գործում: Այսպես, օրինակ՝ կարմիր գույնի շրթներկը հիշեցնում է արյունով լցված շրթունքների՝ մեծացնելով դրանց ծավալը: Եվ, փաստորեն, ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների՝ ներկած շրթունքները գրավում են արական սեռի ներկայացուցիչների մեծամասնության ուշադրությունը:
Աշխարհի շատ մասնագետներ կանանց խորհուրդ են տալիս օգտագործել շրթներկի այն գույները, որոնք կհամապատասխանեն իրենց հոգեվիճակին: Իսկ այն հարցին, թե ինչպես կողմնորոշվել ընտրության գործում՝ ռումինացի դիմահարդար Յուլիա Ալեքսանդրա Ռոմանը մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց. «Շրթներկի ճիշտ ընտրված գույնը կբարձրացնի կնոջ տրամադրությունը՝ որն էլ իր հերթին կուժեղացնի նրա դիմադրողականությունը: Բարակ շրթունքների դեպքում կարելի է օգտագործել բաց երանգի շրթներկ, որպեսզի չնեղացնեն շրթունքների ծավալը: Հաստ շրթունքների պարագայում պետք է օգտագործել մուգ գույներ: Ցերեկային ժամերին շատ հարմար են բաց, իսկ երեկոյան՝ ավելի մուգ գույները: Սակայն այդ բոլորը պետք է համապատասխանեցնել դեմքի ամբողջության հետ»: Ըստ մասնագետի՝ պետք չէ օգտագործել այնպիսի գույնի շրթներկեր, որոնք ձեզ ծիծաղելի դրության մեջ կգցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել