Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՓՈՔՐԻԿ

Հունիս 02,2011 00:00

Վաղվա արվեստագետները, քաղաքական գործիչները, արհեստավորներն ու հանճարները…

Պաշտպանության կարիք ունեն բոլոր երեխաները, իսկ նրանց իրավունքներն անընդհատ խախտվում են: Եվ չնայած Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է դեռ 1992 թվին, ապա 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը, սակայն մեզանում դեռեւս ձեւավորված չեն այդ օրենքը կիրառելու մեխանիզմները:
Ամբողջ աշխարհը՝ Հայաստանը նույնպես, երեկ նշեց Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ինչի առիթով էլ Երեւանում եւ հանրապետության մարզերում բազմաթիվ միջոցառումներ եղան:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը հնագույն միջազգային տոներից է՝ այն որպես տոն հռչակվել է Կանանց միջազգային ժողովրդավարական դաշնության 1949թ. նոյեմբերին կայացած հատուկ նստաշրջանում: Երեխաների պաշտպանության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1950 թվին:

\"\"
Միայն Երեւանի մանկապարտեզներն անվճար դարձնելով չեն լուծվում երեխաների հետ կապված բոլոր հարցերը: Երեխաները պետք է պարբերաբար լինեն երկրի պատասխանատուների ուշադրության կենտրոնում: Այսօր ՀՀ-ում բնակչության 50%-ից ավելին համարվում է աղքատ, իսկ դա իր բացասական ազդեցությունն է ունենում երեխաների վրա. դա նշանակում է՝ վտանգված է ազգի շարունակությունը, մեր վաղվա օրը:

\"\"

\"\"
Այսօր Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում եւ խնամքի այլ հաստատություններում: Նրանց մոտ 80%-ն ունի առնվազն մեկ ծնող եւ գտնվում է այդ հաստատություններում՝ իրենց ընտանիքների սոցիալ-տնտեսական դժվարությունների եւ մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետեւանքով: Բայց չէ՞ որ երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին. ծնողներ, մի՛ լքեք ձեր բալիկներին…

\"\"

\"\"
Կարծում եմ, որ մեր հանրապետությունում պետք է ուժեղացնել երեխաների թրաֆիքինգի հարցերով պաշտպանությունն ու կանխարգելումը:
Երեխաների թրաֆիքինգի խնդրի մասին ցածր տեղեկացվածությունը հանգեցնում է ընտանիքների, համայնքների եւ պետական գործիչների կողմից երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու թույլ հնարավորության: Այսօր բացակայում է խորհրդատվությունը եւ տեղեկատվության տրամադրումը ռիսկային խմբերին՝ հասարակությանը եւ թրաֆիքինգի
հավանական «զոհ» երեխաներին:

\"\"

\"\"
Հայաստանում արդեն իսկ բազմանում են որդեգրման նպատակներով երեխայի առքուվաճառքի եւ զարտուղի ճանապարհներով որդեգրումն ավելի հեշտացնելու դեպքերը: Սա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում եթե նստես ու սպասես որդեգրման քո հերթին, հնարավոր է՝ այն այդպես էլ չհասնի, կամ հասնի շատ տարիներ անց: Որդեգրումը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձեւն է: Իրավաբանական ակտ, որի համաձայն որդեգրողները եւ որդեգրվածները ձեռք են բերում ծնողների եւ զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ ու պարտականություններ:
Չնայած բազմաթիվ խնդիրներին, մի դրական բան է նկատվում. 2010 թվականի համեմատությամբ Հայաստանում 0.9%-ով աճել է ծնելիության մակարդակը:

\"\"
Թող որ մանկական «գունավոր» հիշողությունները միշտ ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել